Լրահոս

03.11.2010 13:35


Դ. Շահնազարյան. «Հայաստանը ընդունել է, որ ինքը Ադրբեջանի հետ գտնվել և գտնվում է պատերազմի մեջ»

Դ. Շահնազարյան. «Հայաստանը  ընդունել է, որ ինքը Ադրբեջանի հետ գտնվել և գտնվում է պատերազմի մեջ»

Լրագրողների հետ հնադիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով Աստրախանում կայացած' Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ռազմագերիների փոխանակման և դիակները վերադարձնելու վերաբերյալ ստորագրված հռչակագրին՝ ասել է, թե այն շատ վտանգավոր փաստաթուղթ է։

-Իմ խորին համոզմամբ՝ կա մի շատ կարևոր պահ  այդ հռչակագրի վերաբերյալ, որը չի ասվել, որը շատ կարևոր հանգամանք է։ Հռչակագիրն ինքը, կարելի ասել, որ նույնիսկ դրական է, քանի որ ունի հումանիտար ուղղավածություն, բայց այդ հռչակագիրն ունի Հայաստանի ու Արցախի համար շատ վտանգավոր, քաղաքական և միջազգային իրավունքի տեսակետից, իրավական բովանդակություն։ Նախագահների մակարդակով ստորագրվել  է մի փաստաթուղթ, որով Հայաստանը  ընդունել է, որ ինքը Ադրբեջանի հետ գտնվել և գտնվում է պատերազմի մեջ։ Ցավոք սրտի, դա արդեն, ըստ այս փաստաթղթի, դժվար է վիճարկել։ Ընդ որում, պատերազմի երրորդ կողմ չկա ըստ այս հռչակագրի։ Եթե երկու պետություններ  ամենաբարձր մակարդակով ինչ-որ (այս դեպքում կարևոր չէ, թե ինչ) պայմանավորվածության են գալիս ռազմագերիների հարցում, դա նշանակում է, որ նրանց մեջ եղել է և կա պատերազմ՝ այստեղից բխող իրավական և քաղաքական ծանր հետևանքներով։ Շատ աննախադեպ երևույթ է սա,-նշել  է նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ նույնիսկ ՄԱԿ-ի բանաձևերում որպես պատերազմող կողմ նշվում է ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբաղը։ Նա նշել է, որԱդրբեջանն այս հռչակագրով ստացել է իր ուզածը։

Անդրադառնալով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե ճանապարհային քարտեզ Աստանայում չի ստորգրվի։

-Կարծում եմ, որ ավելի քան հավանական է, որ կընդունվի հայտարարություն, որով կնշվեն կարգավորման սկզբունքները, որոնք հայտնի են որպես մադրիդյան սկզբունքներ, այն կետերը, որոնց շուրջ կողմերն արդեն համաձայնություն ունեն։ Կասկած չունենաք, որ առաջին կետն այդտեղ ներառված կլինի,-ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը