Լրահոս

25.11.2016 17:28


Սպանություն Երևանում. ննջասենյակում հայտնաբերվել է դանակի հարվածներից մահացած 37-ամյա կնոջ դի

Սպանություն Երևանում. ննջասենյակում հայտնաբերվել է դանակի հարվածներից մահացած 37-ամյա կնոջ դի

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում, մահճակալի վրա հայտնաբերել են նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 37-ամյա Ալինա Մաղաքյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները արդեն ճշտել են հիմնական կասկածյալի ինքնությունը, ում որոնում են։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը