Լրահոս

11.02.2011 16:33


Ռուսաստանցիների 80%-ը վախենում է ահաբեկչության զոհ դառնալ

Ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 80%-ը, վախենում է ահաբեկչության զոհ դառնալ, ընդ որում յուրաքանչյուր երրորդը (35%) կարծում է, որ Ռուսաստանում ահաբեկչությունը վերացնել հնարավոր չէ։ Այս մասին է վկայում Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի  (ՀԿՀՀԿ) կատարած հարցումը, որի արդյունքները հրապարակվել են այսօր՝ փետրվարի 11-ին։

Սոցիոլոգների տվյալներով՝ բնակիչների 80%-ը վախենում է, որ ինքն անձամբ կամ իր մտերիմները կարող են ահաբեկչության զոհ դառնալ։

-Անհանգստությունն այսքան բարձր մակարդակի վրա էր միայն 2010թ. ապրիլին՝ Մոսկվայի մետրոյի ահաբեկչություններից անմիջապես հետո,-ասվում է հրապարակման մեջ։

Ռուսաստանում ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներց մեկը, ըստ ռուսների, ներգաղթային օրենսդրության խստացումը և ներգաղթածների շարժումներին հետևելն է (6%)։ Հնգական տոկոսն արդյունավետ են համարում հետևյալ միջոցառումները. հետախուզական աշխատանքների բարելավում, դրանց աշխատակիցների արհեստավարժության բարձրացում, բնակչության աչալրջության մեծացում։

Նշենք, որ ՀԿՀՀԿ-ն հարցումն անց է կացրել 2011թ. փետրվարի 5-6-ին։ Հարցվել է 1,6 մլն մարդ Ռուսաստանի Դաշնության 46 շրջանից։

Այս խորագրի վերջին նյութերը