Լրահոս

03.11.2010 13:49


Իտալական օդանավակայանում պայթել է Բեռլուսկոնիին հասցեագրված ծանրոցը

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հասցեագրված ծանրոցը, որը հայտնաբերվել է Հունաստանից թռչող ինքնաթիռում, պայթել է Բոլոնիայի օդանավակայանում ոստիկանական հետախուզման ժամանակ։ Այս մասին հաղորդում է  «Reuters»-ը։

Միջադեպի հետաքննության առնչությամբ իտալական ոստիկանության ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ Բեռլուսկոնիին հասցեագրված ծանրոցում տեղադրված պայթուցիկի տեսակը դեռ չի պարզվել։ Այդքանով հանդերձ, ոստիկանությունը կարծում է, որ Բեռլուսկոնիին ուղարկվել է նույնպիսի ծանրոց, ինչպիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

Պայթուցիկ պարունակող ծանրոցը եկել էր Գերմանիայի կանցլերի գերատեսչության հասցեով։ Գերմանական ԶԼՄ-ների՝ պաշտոնապես դեռևս չհաստատված  տվյալներով՝ որպես Մերկելի անունով ծանրոցի ուղարկող նշված է Հունաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը