Լրահոս

26.11.2016 00:52


Բախվել են «Opel Astra G»-ն և «Porsche Cayenne»-ը․ տուժածների վիճակը ծանր է

Բախվել են «Opel Astra G»-ն և «Porsche Cayenne»-ը․ տուժածների վիճակը ծանր է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 OA 659 (վարորդ՝ 1991 թ. ծնված Դ. Վ.) և «Porsche Cayenne» 333 QD 33 (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Է. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ուղևորը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Դ. Վ.-ին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը