Ոչ թե պատգամավորական կարգավիճակով, այլ հոգու թելադրանքով...
Պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի ուղերձը 10-րդ ընտրատարածքի ընտրողներին
Սիրելի հայրենակիցներ, հայ քրիստոնյաներ, քույրեր եւ եղբայրներ
Այս օրերին մենք բոլորս նախապատրաստվում ենք դիմավորելու նոր' 2010 թվականը, արժանապատիվ, բարեկեցիկ եւ բարեկիրթ պետություն ունենալու, առողջ եւ երջանիկ կյանքով ապրելու հույսերով։ Աստված յուրաքանչյուր մարդ արարածի երջանկության ձգտմամբ է օժտել, սակայն միշտ չէ, որ մարդը հնարավորություն ունի այդ ձգտումը սեփական ձեռքերով իրականացնելու։
Դուք' Երեւանի Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատարածքի ընտրողներդ, 2010 թվականի հունվարի 10-ին հնարավորություն ունեք սեփական ընտրությամբ ապահովելու ձեր եւ ձեր հարազատների երջանկությունն ու հաջողությունը գալիք Նոր տարում։
Աստված ձեզ հնարավորություն է ընձեռել 2010 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշագործ օրերին կատարելու հայ քրիստոնյային վայել արարք, որն ամբողջ տարվա ընթացքում կլուսավորի ձեր սրտերը, ձեր առաջ կգա անուշաբույր վարդերով, ձեր ճանապարհին կբացի այսօր դեռեւս փակ դռները։
Հունվարի 10-ին, մասնակցելով ընտրություններին եւ ձեր ձայնը տալով «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին' դուք «Ձայն բազմաց, ձայն Աստծո» իրավունքով կկայացնեք արդար եւ անբեկանելի դատավճիռ այն հրեշավոր պատժիչ մեքենայի նկատմամբ, որը 2008-ի մարտի 1-ին մեր հարազատ բնակավայրում' Երևանի կենտրոնում, կազմակերպեց մեր հայրենակիցների զարհուրելի կոտորածը։
Հնարավոր չէ հաշտվել այն մտքին, որ մարդասպանները մնում են անպատիժ, իսկ նրանց փոխարեն այսօր դատում են ընդդիմադիր թերթի խմբագրին, ով իր ձեռքում, բացի գրիչից, երբեք ոչ մի ուրիշ զենք չի պահել։
Հանելով իմ թեկնածությունը և հայցելով ձեր ներողամտությունը, հուսով եմ, որ քարոզարշավի այս 20 օրերի ընթացքում ինձ հաջողվել է համոզիչ հիմնավորումներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Գործունեության բոլոր ոլորտներում ես երբեք չեմ հանդուրժել եւ շարունակելու եմ չհանդուրժել, կտրականապես մերժել եմ եւ միշտ եմ մերժելու անհավասար մրցակցությունը։
Իմ խորին համոզմամբ, քանի դեռ մեզանում ապահովված չէ հնարավորությունների հավասարություն, քանի դեռ զոռբա օլիգարխը կամ կաշառակեր չինովնիկը սեփական բութ ու մութ ազգականներով, քավոր-խնամի-սանիկներով արգելափակում է ուսյալ եւ շնորհալի հայորդիների ճանապարհը, զրկում է ձեզ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորությունից, Հայաստանը դատապարտված է մնալու հետամնաց ու թշվառ երկիր։
Ես համոզված եմ՝ քանի դեռ քաղաքական մրցակցության բնագավառում ապահովված չէ հնարավորությունների հավասարության սկզբունքի անխափան կիրառումը, հասարակական կյանքի բոլոր մյուս ասպարեզներում անհավասար եւ անարդար ,մրցակցությունըե գնալով ավելի ու ավելի է ծավալելու իր քայքայիչ ազդեցությունը։ Եթե մենք ցանկանում ենք վերջ դնել ինչպես տնտեսությունը, այնպես էլ մարդկային հոգիները խաթարող այս ողբալի իրավիճակին եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովել հնարավորությունների հավասարություն, առաջնահերթ կարգով պետք է սկսենք այդ գործը հենց քաղաքական ասպարեզից։
Ահավասիկ, պատգամավորության թեկնածուների գրանցումից անմիջապես հետո ես իշխանություններից պահանջեցի ժամանակավորապես կասեցնել Նիկոլ Փաշինյանի դատավարությունը, փոխել նրա խափանման միջոցը եւ հնարավորություն տալ մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում մասնակցելու նախընտրական քարոզչությանը եւ ընտրական պայքարին։ Իշխանությունների կողմից իմ այս արդարացի պահանջի մերժումը զրկեց ինձ որեւէ այլընտրանքից. ընտրապայքարից հրաժարվելը եւ թեկնածությունս խտրական վերաբերմունքի արժանացած Նիկոլ Փաշինյանի օգտին հանելն ինձ համար դարձան սեփական գաղափարական սկզբունքների պաշտպանության խնդիրներ։
Սիրելի հայրենակիցներ, օրեր անց դուք ձեր հարազատների, ընկերների, հարեւանների հետ կհավաքվեք տոնական սեղանների շուրջ' նշելու մարդկության պատմության մեջ ամենամեծ հալածյալի ու տառապյալի' մեր ամենաողորմած Աստծո' Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Հավատացե՛ք, ձեր սրտերում փայփայած բոլոր ցանկությունները նոր' 2010 թվականին Աստված ի կատար կածի, եթե գալիք տոնական օրերին դուք բարի կամեցողությամբ եւ բարի խոսքերով հիշեք հարազատ օջախից կտրված եւ անգութ պլուտոկրատիայի զնդաններում տառապող երիտասարդ խմբագրին, միմյանց հորդորեք հունվարի 10-ին ձեր քվեների ուժով վերջ դնել Նիկոլ Փաշինյանի տառապանքներին, վերադարձնել նրան հարազատներին, ընթերցողներին եւ գործընկերներին։ Ձեզանից, ձեր ձայներից, Նեռին չկաշառվելու ձեր վճռականությունից է կախված հալածյալ հայորդու ճակատագիրը։
Մի՛ կորցրեք Տարեմուտի եւ Սուրբ Ծննդյան նվիրական օրերին բարի գործ կատարելու եւ Աստծո ողորմածությանն արժանանալու եզակի հնարավորությունը։
Ցանկանում եմ ձեզ հանգիստ խղճով եւ լուսավոր տրամադրությամբ դիմավորել եւ անցկացնել նոր' 2010 թվականը։ Թող Աստված առողջություն, երջանկություն, հաջողություններ պարգեւի ձեզ եւ ձեր հարազատներին։ Սրտանց շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը։
Ոչ թե պատգամավորական կարգավիճակով, այլ հոգու թելադրանքով ձեր խոնարհ ծառա'

Հմայակ Հովհաննիսյան