Լրահոս

26.11.2016 08:32


«Օջախ» ռեստորանում դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետի տղան (լրացված, տեսանյութ)

«Օջախ» ռեստորանում դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետի տղան (լրացված, տեսանյութ)

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

***

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պնդում է, որ թոռանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին չի վնասվածք հասցրել:

«Շատ քիչ տոկոսով է իրականությանը համապատասխանում»,-այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

«Որեւէ բան չկա, թեթեւ վնասվածք է, Խաչատրյան Սուրիկի տղան էլ կապ չունի այս պատմության հետ: Կենցաղային վեճ է եղել, սուտ են տեղեկությունները, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակով վնասել: Ռեստորանում ջահելների միջեւ վեճ է եղել»:

Սուրիկ Խաչատրյանն իր հերթին նույնպես հերքել է տեղեկությունները, թե իր որդին կապ ունի միջադեպի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը