Լրահոս

03.11.2010 13:51


ՀԱԿ ներկայացուցիչ. «Կոչ եմ անում «Ժառանգության»–ը` հարցը չհասցնել քվեարկության»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Կոչ եմ անում «Ժառանգության»–ը` հարցը չհասցնել քվեարկության»

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ներկայացված «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագծին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե դա սխալ հաշվարկված քայլ է։

-Եթե դա տեղի ունենա, ոչ մի օգուտ չի լինի, իսկ վնասները կլինեն չափազանց մեծ։ Դա լուրջ հարված կլինի ամբողջ Մինսկի պրոցեսին, ինչը Ադրբեջանի ցանկությունն է՝ տապալել Մինսկի պրոցեսը։ Երբ խորհրդարանում այդ հարցը դրված է, ապա տվյալ դեպքում կարևոր չէ՝ իշխանություն-ընդդիմություն։ Սա ընդհանուր շահ  է, որ նման քվեարկություն խորհրդարնում տեղի չունենա։ Սա ոչ միայն բարոյական, այլև շատ  լուրջ քաղաքական հարց է։ Երբ հարցը դրվում է  ՀՀ խորհրդարանում (կապ չունի, թե ես ինչպես եմ վերաբերվում այդ խորհրդարանին), և այդ խորհրդարանում չի ընդունվում օրինագիծը, կամ բացակայում են պատգամավորները, կամ դեմ  են քվեարկում, դա շատ լուրջ բարոյական և քաղաքական հարված  կլինի։ Օգտվելով առիթից՝ ես կոչ եմ անում «Ժառանգություն» խմբակցությանը, կուսակցությանը՝ հարցը չհասցնել քվեարկության,-ընդգծել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը