Լրահոս

26.11.2016 12:40


Դեկտեմբերի 1-ից ՀՀ–ում տեղումներ կսկսվեն

Դեկտեմբերի 1-ից ՀՀ–ում տեղումներ կսկսվեն

Նոյեմբերի 30-ից օդի ջերմաստճանը հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Բանախոսի կանխատեսմամբ՝ մինչև նոյեմբերի 30-ը հանրապետության տարածքում ջերմային օդի փոփոխություն չի սպասվում՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ջերմաստիճանն Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցությամբ կբարձրանա 8-10 աստիճանով:

–Արդեն 30-ին կնկատվեն ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք, և 30-ից օդի ջերմաստճանը հանրապետության ամբողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա: Այսինքն, եթե հիմա Երևանում -8,-10 աստիճան է, արդեն դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին ակնկալել 0-ից +2 աստիճան,–նշել է Սուրենյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ.

–Լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային շրջաններ, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում էլ այդ օրերին, Սուրենյանի խոսքով, ջերմաստիճանը կհասնի +3-ից +5 աստիճանի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը