Լրահոս

27.11.2016 00:13


Առեղծվածային դեպք Երևանում․ Mercedes-ը վերածվել է մոխրակույտի (լուսանկար)

Առեղծվածային դեպք Երևանում․ Mercedes-ը վերածվել է մոխրակույտի (լուսանկար)

Նոյեմբերի 26-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի 35 CM 356 համարանիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարոդը եղել է Արմեն Հակոբյանը, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Թե ի՞նչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննության պատասխանները լինելուց հետո։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը