Լրահոս

25.12.2009 11:35


Օմբուդսմեն.«Ես, ճիշտն ասած, բավարարված չեմ…»

Օմբուդսմեն.«Ես, ճիշտն ասած, բավարարված չեմ…»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ հանդպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կոալիցիայի առաջարկած  ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններին' ասել է, թե տեսնելով  ԶԼՄ-ների դաշտում տիրող վիճակը՝ համարում է, որ  պետք է նմանատիպ մի օրենք ունենալ:

-Բայց նման պայմաններում ես վախենում եմ: Այնպես չստացվի, որ այդ օրենքը միակողմանի աշխատի. ընդդիմադիր ԶԼՄ-ների համար գործի և ընդհանրապես չաշխատի իշխանամետի համար: Զուտ իրավական տեսանկյունից, միգուցե, լավ է, բայց իրավակիրառական պրակտիկայի տեսակետից՝ կարող է վտանգավոր լինել,-ասել է նա:

Ըստ Արմեն Հարությունյանի՝  ինքը բավավարված չէ ՀՀ-ում գործող թերթերի որոակից:

-Ակնահայտ է, որ շատ դեպքերում պատվերներ են լինում, շատ դեպքերում քաղաքական պատվեր, բայց միևնունն է' ավելի լավ է իրարամերժ մոտեցումներ՝ քան ընդհանրապես վերադառնանաք ԽՍՀՄ ժամանակներին,-նշել է օմբուդսմենը:

 7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը