Լրահոս

28.11.2016 18:34


«Մորի պլազա» հյուրանոցի մոտ այրվել է 600 քմ, «Ռեզիդենս» հյուրանոցի մոտ՝ 100 քմ բուսածածկույթ

«Մորի պլազա» հյուրանոցի մոտ այրվել է 600 քմ, «Ռեզիդենս» հյուրանոցի մոտ՝ 100 քմ բուսածածկույթ

Նոյեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56/1 հասցեում գտնվող «Ռեզիդենս» հյուրանոցի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում՝ 20 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցում՝ եկեղեցու դիմաց՝ 5000 քմ, Ծաղկաձոր քաղաքի «Մորի պլազա» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 600 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հացի գործարանին հարակից տարածքում՝ 1000 քմ, Լոռու մարզի Գուգարք քաղաքի Փամբակ կայարանին հարակից քարի արտադրամասի մոտակայքում՝ 1 հա թփուտներ և Սյունիքի մարզի գորիս քաղաքի «Ուշթափա» կոչվող դաշտում՝ 100 հա բուսածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը