Լրահոս

28.11.2016 08:43


Հրդեհ Մալիշկա և Ծակքար գյուղերում

Հրդեհ Մալիշկա և Ծակքար գյուղերում

Նոյեմբերի 27-ին, ժամը 17.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետարանի մոտ այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 29-րդ փողոցի թիվ 2 տանը հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ), ազբոշիֆեր (մոտ 60 քմ) և տանիքում պահեստավորված անասնակեր (մոտ 300 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել՝ 21.26-ին:

***

Նոյեմբերի 27-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 3-րդ փողոցի թիվ 1 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 108 քմ), անասնակեր (մոտ 20 հակ) և կից շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ), տանիքում կուտակված 18 պարկ ալյուր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել՝ 18.00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը