Լրահոս

28.11.2016 22:18


Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 ՃՏՊ

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 28-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 30-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է խարդախության 9, գողության 25, որսագողության 1, յուրացման և խուլիգանության 4-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը