Լրահոս

25.12.2009 12:10


Իլհամ Ալիևի անիմաստ հույսերը

Իլհամ Ալիևի անիմաստ հույսերը

Ամփոփելով տարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ցավոք սրտի 2009թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չդարձավ վճռորոշ։ «Հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մենք չկարողացանք հասնել արդյունքի։ Այնուհանդերձ, հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերը խնդրի լուծումը տեսնում են երկրի տարածքային ամբողջականության շրջնակներում։ Իսկ հայկական կողմը ստիպված էր ստորագրել քաղաքական փաստաթուղթ, որը ենթադրում է ղարաբաղյան հակամարտության լուծումը տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում։ Մենք չենք ցանկանում պատերազմ, չենք ցանկանում որպեսզի կրկին զոհեր լինեն։ Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Սակայն ադրբեջանական բանակն ու մեր հասարակությունը ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն նրան, որ ցանկացած գնով ազատագրենք «մեր հողերը»»,-ասել է Ալիևը։

Ըստ «Bakililar.AZ»-ի

Այս խորագրի վերջին նյութերը