Ալիկ Արզումանյան. «Բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ չի հասունացել բեկումնային պահը»
ԼՂ հիմնախնդրին, մասնավորապես ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագծին, ինչպես նաև Աստրախանում կայացած և Աստանայում կայանալիք հանդիպումներին անդրադառնալով՝ ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալիկ Արզումանյանն ասել է, որ «Ժառանգության» նախաձեռնությունն ինքնին ողջունելի է, և այդ բանավեճը պետք է թե՛ հայ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը՝ որպես պատգամ, որ այդ հարցը Հայաստանում լրջորեն քննարկվում է, և խաղաղ գործընթացում որևէ լուրջ առաջխաղացում չտեսնելով՝ ՀՀ իշխանությունները պատրաստ են անդրադառնալ նաև ԼՂՀ ճանաչմանը։
-Թեպետ այն տեսակետը, որ հիմա անմիջապես ճանաչումը կարող է խանգարել ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, կիսում եմ, բայց, կարծում եմ, գտնվեց խելամիտ փոխզիջում, և հարցը մնալով օրակարգում, հարցը վառ պահելով, այնուամենայնիվ, պատգամ հասցրեց միջազգային հանրությանը, որ մենք պատրաստ ենք կառուցողական մասնակցել ճանաչմանն ուղղված բոլոր գործընթացներին՝ առանց բացառելու հնարավոր ճանաչումը,-ասել է նա։
Անդրադառնալով Աստրախանի հանդիպմանը՝ Ա. Արզումանյանը նշել է, որ Հայաստանը տարբեր նախաձեռնություններում Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես ֆոն և իրեն հատուկ դերակատարություն վերապահելով՝ պատգամ է հղում միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին, այնուամենայնիվ, Մոսկվայում է։ Ինչ վերաբերում է հռչակագրին, ապա Ա. Արզումանյանի խոսքերով՝ ինչ-որ բան պետք է ստորագրվեր, և քանի որ Մայնդորֆյան հռչակագիրն արդեն ստորագրվել էր, նմանատիպ մեկ այլ փաստաթուղթ անիմաստ կլիներ՝ հաշվի առնելով նաև, որ մոտենում է Աստանայի գագաթնաժողովը։ Հետևաբար ստորագրվեց հումանիտար, ոչ մի բան չասող հռչակագիրը։
Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք գագաթնաժողովին, ապա Ալիկ Արզումանյանն այդ ժողովից էլ առանձնապես առաջխաղացում չի ակնկալում։
-Բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ չի հասունացել բեկումնային պահը, և պետք է սահմանափակվեն ընդհանուր հայտարարությամբ,-նշել է նա և բացառել ճանապարհային քարտեզի ստորագրումը։
Նա նշել է, որ ճանապարհային քարտեզ գծելու համար հստակ տեղանք պետք է ունենալ՝ իմանալու համար, թե որ կետից ուր ես գնում, իսկ եթե կետերը պարզ չեն, ապա հասկանալի չէ, թե որ քարտեզի մասին է խոսքը։
-Սեղանին դրված են այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնք բացարձակապես անընդունելի են թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի համար։ Դրանք մերժվում են նաև Ադրբեջանի կողմից։ Հիմա այդ շրջանակներում ի՞նչ քարտեզ կարելի է գծել։ Ի վերջո, ցանկացած հայտարարություն կարելի է պիտակավորել որպես ճանապարհային քարտեզ,- ասել է նա։

7or.am