Լրահոս

28.11.2016 16:32


«Մեզ մոտ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, որ հիվանդ երեխան տանը մնա, բուժվի»

«Մեզ մոտ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, որ հիվանդ երեխան տանը մնա, բուժվի»

Հայաստանում այժմ սուր շնչառական վարակներ առաջացնող վիրուսներին բնորոշ սեզոնային ակտիվություն է նկատվում, որն առավել հաճախ հանդիպում է վաղ տարիքի երեխաների մոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանը:

Բանախոսը նշել է՝ այս տարի շնչառական վարակների թիվը չի գերազանցում նախորդ տարիների ցուցանիշը, և համաճարակի մասին խոսք չկա։

Մասնագետը նկատել է, որ վարակների՝ առավել շատ երեխաների շրջանում տարածված լինելու պատճառն այն է, որ հիվանդ երեխաները կանոնակարգված ձևով կրթական հաստատություններ են հաճախում.

–Մեզ մոտ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, որ հիվանդ երեխան տանը մնա, բուժվի և չայցելի կրթական հաստատություններ ու վարակի աղբյուր չդառնա:

Ինչ վերավերում է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, Առուշանյանը նշել է, որ իրավիճակը լուրջ չէ և վերահսկելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը