Լրահոս

03.11.2010 15:29


Թուրքիայում կրկին արգելափակել են մուտքը «YouTube»

Թուրքիայի իշխանություններն  իրենց տարածքում կրկին արգելափակել են մուտքը «YouTube»։ Դա տեղի է ունեցել  անմիջապես մի քանի օր անց այն բանից, երբ կայքում ներբեռնել են տեսանյութ, որը, ըստ թուրքերի, վիրավորում է իրենց ազգային առաջնորդ Քեմալ Աթաթուրքին։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։

Արգելափակման պատճառ է դարձել խայտառակ տեսանյութը ջնջելու՝ «YouTube»-ի տնօրինության մերժումը։ Այնտեղ ննջարանում երևում են թրքական նախկին ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը և նրա սիրուհին։ «YouTube»-ի մուտքն արգելափակելու որոշումը նոյեմբերի 2-ին ընդունել է Անկարայի դատարանը։

Մեկ անգամ չէ, որ համացանցում տեղեկատվական դաժան քաղաքականություն վարելու համար  թրքական իշխանություններն արժանացել են միջազգային հանրության քննադատությանը։ Ներկա պահին Թուրքիայի տարածքում արգելափակված են 4000-ից ավելի համացանցային հասցեներ։

Այս խորագրի վերջին նյութերը