Լրահոս

29.11.2016 10:28


«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցրել սաների հասցեին

«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցրել սաների հասցեին

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:

ՄԻՊ աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը