Լրահոս

03.11.2010 15:44


Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպք, բացահայտվել' 50-ը: Արձանագրված գողության 85 դեպքից բացահայտվել է 57-ը, կողոպուտի 3 դեպքից' 2-ը, խարդախության 8 դեպքից' 7-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի մեկական, ինչպես և գողության 6 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 66-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը