Լրահոս

29.11.2016 13:25


Ադրբեջանում գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են

Ադրբեջանում գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են

Ադրբեջանի կառավարությանը կից սակագնային խորհուրդը նոյեմբերի 28-ին վերանայել է գազի և էլեկտրաէներգիայի սակագները, որի համար պատճառ է հանդիսացել կոմունալ ծառայությունների վճարման «տարբերակված համակարգի» սահմանումը։ Այս մասին փոխանցում է «contact.az»-ը:

Բնակչության այն շերտի համար, որի սպառման տարեկան ծավալը չի գերազանցում 1500 խորանարդ մետրը, սակագինը պահպանվել է մեկ խորանարդ մետրի համար 0,1 մանաթի մակարդակում, իսկ 1500 խորանարդ մետրից ավելի գազի սպառումը բնակչության նույն խմբի սպառողների համար կարժենա 1 խորանարդ մետրի համար 0,2 մանաթ:

Մեծ արդյունաբերական ձեռնարկությունների համար 1000 խորանարդ մետր գազի գինը 80 մանաթից վերածվել է 120 մանաթ, իսկ «ոչ բնակչություն» կատեգորիայի մյուս սպառողների համար 1000 խմ գազը թանկացել է 100-ից 200 մանաթ:

Գազի նոր սակագներն ուժի մեջ են մտնում 2017 թ. հունվարի 1-ից:

Փոփոխվել են նաև էլեկտրաէներգիայի սակագները։ Մեկ կիլովատ ժամի մեծածախ գինը 0,043 մանաթից դարձել է 0,057 մանաթ: Այն սպառողների համար, ում էլեկտրաէներգիայի օգտագործման ամսական ծավալը չի գերազանցում ժամում 250 կիլովատը, սակագինը պահպանվել է մեկ կիլովատ ժամի համար 0,07 մանաթի մակարդակում, սակայն նշված ծավալից ավելի շատ օգտագործելու դեպքում սպառողները ստիպված են լինելու վճարել մեկ կիլովատ ժամի համար 0,11 մանաթ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը