Լրահոս

29.11.2016 19:53


Ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին

Ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:
Նոյեմբերի 25-ին կինը ոստիկանության «police.am» կայքում զետեղված «Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին» հրապարակման լուսանկարներից ճանաչել է իր ոսկյա վզնոցը հափշտակող անձին:
Նա ոստիկաններին հայտնել է, որ իր վզնոցը բացահայտ հափշտակել է լուսանկարում պատկերված Սուրեն Կ.-ն, որը կալանավորվել է ավազակային հարձակում կատարելու համար:
Կատարվում է նախաքննություն:


Այս խորագրի վերջին նյութերը