Ալիկ Արզումանյան. «Հուսով եմ, որ Աշոտի ազատարձակումը սկիզբն էր»
«Հայելի» ակումբում 2008թ. մարտի 1-ի գործով ձերբակալված Աշոտ Մանուկյանին ազատ արձակելը մեկնաբանելով՝ ՀԱԿ անդամ Ալիկ Արզումանյանն ասել է, թե շատ ուրախ է, որ ի վերջո նրան ազատ են արձակել, և նշել է, որ երկրում քաղբանտարկյալների այդպիսի մեծ քանակության առկայությունը արտառոց բան էր։
Նա նշել է, որ չնայած համաներմանը, այդ հարցը լուծում չստացավ։
-Իշխանությունն ինքն էլ է գիտակցում, որ քաղբանտարկյալի առկայությունը երկրին ոչ մի դրական բան չի տալիս, ավելին՝ դժվարացնում է երկիրը ներկայացնելու գործընթացը, և գնալով սաստկանում են միջազգային կառույցների գնահատականները,-ասել է նա։
Նրա խոսքերով՝ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելուն նպաստել են սպասվելիք ԵԽԽՎ դիտարկումը, Համերբերգի այցելությունը և այն, որ հասարակությունը չի համակերպվում քաղբանտարկյալների առկայության հետ և պայքարում է նրանց ազատ արձակելու համար։
-Հուսով եմ, որ Աշոտի ազատարձակումը սկիզբն էր, և շատ արագ բոլոր մեր ընկերներն ազատության մեջ կհայտնվեն,-ընդգծել է նա։

7or.am