Լրահոս

03.11.2010 16:00


Լիցենզավորված են 37 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր

2010 թվականի  հունվարից հոկտեմբեր   ընկած  ժամանակահատվածում  ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական  ծառայությունների իրականացման 13 լիցենզիա,  լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է:  Նույն ժամանակահատվածում   դադարեցվել է  3 և կասեցվել 2 լիցենզիայի գործողություն,  միևնույն     ժամանակ   3  լիցենզիայի     գործողությունը հանվել  է կասեցումից:
Ընթացիկ տարվա տաս ամիսներին օրենքով սահմանված կարգով այս ոլորտից  գանձվել է 8 մլն 22. 500 դրամ պետական տուրք, որից  7 մլն 772. 500 դրամը' աուդիտորական կազմակերպություններից, իսկ 250 հազար դրամը'  անհատ աուդիտորներից:
 Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք'  1 մլն 710 հազար դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ի դրությամբ լիցենզավորված են 37 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը