Լրահոս

29.11.2016 22:39


Սարուխան գյուղում տուն է այրվել

Սարուխան գյուղում տուն է այրվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Անդրանիկի փակուղու տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը և պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը