Լրահոս

30.11.2016 08:11


Անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձել ինքնասպան լինել

Անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձել ինքնասպան լինել

Նոյեմբերի 30-ին, ժամը 05.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1972 թ. ծնված Ժ. Գ.-ի ինքնասպանության փորձը, ում տեղափոխել են Նորք հոգեբուժական կենտրոն:

Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը