Լրահոս

30.11.2016 08:35


Հրդեհներ Լոր, Սարուխան և Վարդենիկ գյուղերում

Հրդեհներ Լոր, Սարուխան և Վարդենիկ գյուղերում

Նոյեմբերի 30-ին, ժամը 00.34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիքն ամբողջությամբ (80 քմ) և ներսում 230 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.35-ին, մարվել՝ 05.25-ին:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Անդրանիկի փակուղու տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են տներից մեկին կից ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ, տանիքում կուտակված մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 2 քմ վառելափայտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին, մարվել՝ 23.50-ին:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի «Հին գերեզմանոց» կոչվող տարածքի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.50-ին, մարվել՝ 02.10-ին։

Այրվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում պահեստավորված անասնակեր՝ մոտ 100 հակ և մոտ 5 քմ աթար:

Այս խորագրի վերջին նյութերը