Լրահոս

30.11.2016 08:50


Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել «Mitsubishi Pajero iO»-ն և իրանցու «Scania»-ն․ կա տուժած

Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել «Mitsubishi Pajero iO»-ն և իրանցու «Scania»-ն․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 21.28-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին իրար են բախվել «Mitsubishi Pajero iO» մակնիշի 35 AF 400 (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Հ.) և «Scania» մակնիշի 19 B 83310 (վարորդ՝ 1967 թ. ծնված Ն. Ս. Յ., ԻԻՀ քաղաքացի) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Հ.-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը