Լրահոս

30.11.2016 18:38


ԱՄՆ դեսպանատան մոտ այրվել է մոտ 2000 քմ եղեգնուտ

ԱՄՆ դեսպանատան մոտ այրվել է մոտ 2000 քմ եղեգնուտ

Նոյեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվել է մոտ 2000 քմ եղեգնուտ:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 2 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 26 հասցեի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 5 շենքի՝ Իջևանի պետական քոլեջի մոտակայքում՝ մոտ 400 քմ, գերեզմանատանը՝ մոտ 750 քմ, Լուսաձոր գյուղում՝ մոտ 20 հա, Դիլիջան քաղաքի «Կազաչու ձոր» կոչվող հանդամասում՝ մոտ 5 հա, Լուսահովիտ գյուղի սկզբնամասում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 2-րդ փակուղու մոտակայքում այրվել է 1000 քմ, Կոնգոյի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5 հա, Գարգառ գյուղի արևելյան հատվածում՝ արագաչափի մոտակայքում՝ մոտ 2 հա, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում՝ մոտ 25 հա, Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում՝ մոտ 25 հա, Մ-4 ավտոճանապարհի 45-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը