Ահմադինեջադը Ռուսաստանին մեղադրել է դավաճանության համար
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, այսօր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Բոժնուրդ քաղաքի հեռուստաընկերությունում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է դավաճանության համար։
Ահմադինեջադը հայտարարել է, թե Ռուսաստանը Իրանին «ծախել» է ԱՄՆ-ին՝ հրաժարվելով իրենց վաճառել С-300 պաշտպանական համակարգերը։
-Որոշ մարդիկ ընկնելով սատանայի (ԱՄՆ) ազդեցության տակ՝ որոշել են, որ միակողմանի կերպով կարող են չեղյալ հայտարարել ձեռքբերված պայմանավորվածությունները և այդ կերպ վնասել իրանական ազգին։ Նրանք դավաճանել են մեզ՝ չեղյալ հայտարարելով արդեն վճարված գործարքները։ Բայց ես ուզում եմ նրանց ասել՝ Իրանը նախկինի պես կարծում է, որ պայմանագրերը ուժի մեջ են, և զինտեխնիկան Իրան փոխադրելը պետք է իրականացվի։ Հակառակ դեպքում մենք կհասնենք նրան, որ մեզ հասցված վնասը փոխհատուցվի,-ասել է Իրանի ղեկավարը։
Նշենք, որ 2010թ. սեպտեմբերին Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողվի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը «Russia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Իրանն իրավունք ունի փոխհատուցում պահանջելու С-300 համակարգերը չտրամադրելու համար, ինչը կարող է Ռուսաստանի վրա միլիարդավոր դոլարներ նստել։
Հիշեցնեք նաև, որ С-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ պայամանավորվածությունը ձեռք է բերվել 2007թ. վերջին։ Այդ ժամանակ ստորագրվել է պայմանագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել էր Իրանին վաճառել հինգ С-300 հակահրթիռային համակարգ, որի արժեքը շուրջ 800 մլն դոլար է։
Սակայն 2010թ. հուլիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստացրել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, և սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը С-300 համակարգերը Իրան տեղափոխելն արգելելու մասին հրաման է ստորագրել։