Լրահոս

30.11.2016 14:25


Ըստ Շոյգուի՝ Ադրբեջանը կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է

Ըստ Շոյգուի՝ Ադրբեջանը կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է

Ադրբեջանը կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է: Մոսկվայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում է APA–ն։

«Հույս ունենք, որ 2017-ին երկու երկրների ռազմածովային ուժերի կառավարման մեխանիզմ կստեղծենք, որի միջոցով կվերահսկվի կասպյան տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է ռուս նախարարը:

Հասանովն իր հերթին նկատել է՝ երկու երկրների միջև զարգանում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը. ՌԴ ռազմական բուհերում ավելի քան 80 ադրբեջանցի կուրսանտ է սովորում:

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև 2017-ի համագործակցության պլանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը