Լրահոս

30.11.2016 21:53


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում

Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.80C (1983 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.70C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.80

Այս խորագրի վերջին նյութերը