Լրահոս

30.11.2016 15:20


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 28-ին շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի 16-րդ թաղամասի 27 շենքի բնակարաններից մեկը, որտեղ բուժօգնություն է ցուցաբերվել 70-ամյա մի քաղաքացուհու: Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ երթուղայինի սրահում՝ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16-ին, Երևանի Մանթաշյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացուհու, որը հրաժարվել է շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 01.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու և Ս.Դավթի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21090» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21090»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 07.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16.20-ին, Երևանի Հաղթանակ կամրջի թիվ 1 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21074», 2 «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենան հրկիզվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի-Թումանյան ճանապարհի 3-րդ կմ-ի ճանապարհի երթևեկելի մասում գոյացած փոսում արգելակելու և ավտոմեքենայի առջևի աջ անիվը պայթելու հետևանքով գլխով հարվածել է դիմապակուն և մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

****

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մեծավան-Տաշիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կողային հատվածում գտնվող ծառերին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիք և Ավանգարդ փողոցների հատման խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «Սկանիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը