Լրահոս

30.11.2016 17:18


Ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
2016թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող:

Այս խորագրի վերջին նյութերը