Լրահոս

30.11.2016 17:51


Ալավերդիում մուրացկանների գինարբուքն ավարտվել է սպանությամբ

Ալավերդիում մուրացկանների գինարբուքն ավարտվել է սպանությամբ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 2/3 շենքի մոտ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 25 բնակարանի բնակիչ, 65-ամյա Հայկ Արամի Վարդումյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է հարվածից կամ հարվածներից: Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակիչ Հրանտ Սուրենի Ասատրյանին: Սպանվածն ու կասկածյանը զբաղվելիս են եղել գինարբուքով:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը