Լրահոս

01.12.2016 08:18


Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Ջաջուռի ոլորանները, Քեթիի ոլորանները և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ախուրյան համայնքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը