Լրահոս

01.12.2016 09:32


«Գնթունիկի» մոտ բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը

«Գնթունիկի» մոտ բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.41-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի մոտակայքում «Ռենո» մակնիշի բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ռենո» մակնիշի B 207 OH 134 պետհամարանիշով (ռուսական պետհամարանիշ) բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Այս խորագրի վերջին նյութերը