Լրահոս

01.12.2016 09:51


Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սևանի, Գավառի, Ախուրյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը