2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսները ՀՀ պետեկամուտների կոմիտեն ամփոփել է գերակատարումներով
2010թ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: Այս տարվա առաջին 10 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և՛ հարկային, և՛ մաքսային մասով։ Հարկային ծառայության մամուլի վարչության փոխանցմամբ՝ պետբյուջե է մուտքագրվել մոտ 580.8մլրդ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է մոտ 37.8մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները):
Ընթացիկ տարվա 10 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին հավաքագրվել է մոտ 77.9մլրդ դրամով ավելի:
Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս գերակատարում է արձանագրվել. 10 ամսվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 91.3մլրդ դրամ սոցիալական ապահովագրության վճար, ինչը մոտ 7.9մլրդ դրամով գերազանցում է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: