Լրահոս

01.12.2016 10:24


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ 1000 քմ եղեգնուտ, Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ 2 հա:

Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ս.Օհանյան փողոցում՝ 600 քմ, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի վերջնամասում՝ 5 հա, Բերդ քաղաքի «Ճղարի Պյակեր» կոչվող հանդամասում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Շողակն գյուղին հարակից հանդամասում՝ 20 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի մոտակայքում՝ 5000 քմ, Կաքավաձոր թաղամասի մոտակայքում գտնվող անտառում՝ 7 հա, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի «Քարխանա» կոչվող տարածքում՝ 6.5 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Նոր Վանքի Տափ թաղամասի շենքերին հարակից տարածքում՝ 500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը