Լրահոս

01.12.2016 11:16


Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Ջաջուռի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը