Լրահոս

01.12.2016 11:58


Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ֆորդ Ֆիեստան» հայտնվել է լճի ափամերձ հատվածում

Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ֆորդ Ֆիեստան» հայտնվել է լճի ափամերձ հատվածում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.43-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարի 8-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել լճի ափամերզ հատվածում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի 51 QS 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի մասից և հայտնվել լճի ափամերձ հատվածում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերամբարձ կռունկի օգնությամբ հանել այն լճից:

Այս խորագրի վերջին նյութերը