Լրահոս

01.12.2016 13:08


«Տոն, որը գալիս է բոլորի մոտ». դրամահավաք Գյումրու մանկատան երեխաների համար

«Տոն, որը գալիս է բոլորի մոտ». դրամահավաք Գյումրու մանկատան երեխաների համար
Հարգելի՛ ընկերներ,

ընթացիկ տարին դանդաղ, բայց հաստատուն կերպով մոտենում է իր ավարտին։ Իսկ դա նշանակում է, որ սարերի հետևում չէ Նոր տարին` տոն, որը ստիպում է մեզ հավատալ հրաշքներին և ուրախանալ հարազատ մարդկանց հետ։ Ճիշտ ժամանակն է հիշել այն էակների մասին, ովքեր ամենաշատն ունեն մեր աջակցության կարիքը, նրանց մասին, ովքեր զրկված են այս տոնն ընտանյոք հանդերձ նշելու հաճույքից, և ստեղծել նրանց համար ուրախ և տոնական մթնոլորտ։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «CONSENSUS» երիտասարդական հասարակական կազմակերպությունն այդ ուրախ տոնի նախաշեմին պատրաստվում է այցելել Գյումրի քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաներին՝ նվիրելով նրանց նվերներ և ժպիտներ։

Այս տարի մենք որոշել ենք ընդլայնել նվերների ցանկը և «Տոն, որը գալիս է բոլորի մոտ» խորագիրը կրող ակցիայի շրջանակներում դեկտեմբերի 1-ից 20-ը հայտարարում ենք հավաք։

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են՝

-գրքեր,
-գրենական պիտույքներ (մասնավորապես՝ 40 և 100–էջանոց տետրեր),
-ասեղնագործության համար հավաքածուներ,
-զարգացնող խաղեր,
-խաղալիքներ։


Անվտանգության նկատառումներով՝ նաև հայտարարում ենք դրամահավաք՝ երեխաներին թարմ քաղցրավենիք և հրուշակեղեն գնելու համար։ Մեզ օգնած բոլոր անհատներին և կազմակերպություններին կտրամադրվեն ֆոտո և տեսազեկույց, ինչպես նաև օգտագործված դրամական միջոցների վերաբերյալ զեկույց:

Դրամական միջացները կարող եք փոխանցել iDram համակարգի միջոցով (ID`277728688 )

Հ.Գ. Նախորդ տարվա ակցիային ծանոթանալ կարող եք այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Հեռ.՝ (091) 85-83-94, (093) 000-921
«CONSENSUS» երիտասարդական հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը