Լրահոս

01.12.2016 13:15


Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկար)

Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկար)

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:

Խոտակերաց Սուրբ Նշան Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը, որից ներքև «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS SOURB NSHAN» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9250 Քաշը 25,0 գ Չափը 27,0 x 47,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 2500 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Սուրբ Գևորգի մասունքով խաչ Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով խաչ- մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9250 Քաշը 25,0 գ Չափը 27,0 x 47,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 2500 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձև մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9250 Քաշը 25,0 գ Չափը 27,0 x 47,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 2500 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


Այս խորագրի վերջին նյութերը