Լրահոս

01.12.2016 14:12


Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում և Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը