Տնտեսական

03.11.2010 17:07


Հայաստանում գրանցված միջին տարեկան գնաճը ԱՊՀ երկրների թվում ամենաբարձրերից մեկն է

Հայաստանում գրանցված միջին տարեկան գնաճը ԱՊՀ երկրների թվում ամենաբարձրերից մեկն է

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված միջին տարեկան գնաճը ԱՊՀ երկրների թվում ամենաբարձրերից մեկն է՝ 7,8% (անցյալ տարվա համեմատ)։ Այս մասին են խոսում ԱՊՀ վիճակագրական հանձնաժողովի տվյալները։ Ընդ որում, ԱՊՀ երկրներում սպառողական գները միջինում բարձրացել են 7%-ով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միաժամանակ, օգոստոսի հետ համեմատած, սեպտեմբերին սպառողական գները Հայաստանում նվազել են 0,2%-ով։

Համաձայն ներկայացված վիճակագրական տեղեկության՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ողջ ԱՊՀ տարածքով գնաճ է նկատվել։ Այսպիսիով, հաշվետու շրջանում Ուկրաինայում գրանցվել է սպառողական գների առավելոգույն գնաճ՝ 9,3%, Մոլդովայում՝ 7,2%, Ղազախստանում՝ 7%, Բելառուսում՝ 7%, և Ռուսաստանում՝ 6,4%:

Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվում։

 

Այս խորագրի վերջին նյութերը