Լրահոս

25.12.2009 15:34


Տ. Կարապետյան. «Վարդան Խաչատրյանը դեսանտ է իշխանությունների կողմից»

Տ. Կարապետյան. «Վարդան Խաչատրյանը դեսանտ է իշխանությունների կողմից»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրեն մտահոգում է քաղաքական դաշտում տիրող իրավիճակը։

-Այն, ինչ տեսանք այս քաղաքական դաշտում, ես հայտարարել եմ իմ եթերում։ Ես իմ կարծիքը հայտնել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության, «Օրինաց երկրի», Արտաշես Գեղամյանի մասին,-ասել է Տ. Կարապետյանն ու ավելացրել, թե «Ժառանգություն» կուսակցությունից Վարդան Խաչատրյանն ուր է գնացել և ինչ է անում.

-Նա դեսանտ է իշխանությունների կողմից։

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա, Տիգրան Կարապետյանի գնահատմամբ, այն ի հայտ է եկել որպես շոգեքարշ, որի հետևից մի քանի վագոններ կան.

-Այդ շոգեքարշը հիմա չի քաշում։ Այստեղ հասարակության վստահության պակաս կա։ ՀՅԴ-ն պետք է որոշակի դերակատարում ունենար, հասցներ ինչ-որ մի որակի, ինչը չի կարողանում անել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը