Լրահոս

01.12.2016 22:17


Գողության կասկածները հաստատվեցին

Գողության կասկածները հաստատվեցին

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Կուրղինյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18-ին, թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կինը 1973 թ. ծնված Գայանե Մ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը