Լրահոս

01.12.2016 23:05


Որսորդական հրացաններ և փամփուշտներ՝ կամավոր

Որսորդական հրացաններ և փամփուշտներ՝ կամավոր

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16.55-ին, 1966 թ. ծնված Անգին Ե.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում ներկայացրել է տարբեր տրամաչափի 62 փամփուշտ և կոռոզիայի ենթարկված, կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1983 թ. ծնված Գևորգ Չ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան` առանց խզակոթի և գործարանային համարի, ինքնաձիգի 3 պահունակ, 5.45 մմ տրամաչափի 151 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը