Լրահոս

03.11.2010 18:11


Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի առողջապահության նախարարին

Նոյեմբերի 3-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի առողջապահության նախարար դոկտոր Ռիդա Սայիդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խմբերի հերթական հանդիպումն անցկացնել Երեւանում:

Դոկտոր Ռիդա Սայիդն ընդգծել է, որ համապատասխան հրավերի առկայության դեպքում կայցելի Հայաստան' համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը